11 փետրվարի 2012 - 12:24 AMT
Չիլիի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի կենտրոնական ափերի մոտ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լեբու քաղաքից 52 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը 35 կմ խորության վրա էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում, ցունամիի վտանգ չկա: