11 փետրվարի 2012 - 14:40 AMT
Լիբանանի բանակը կանխել է ալավիտների ու սունիների բախումները Տրիպոլիում

Սիրիական հակամարտությունը սկսում է տարածվել հարևան երկրների վրա: Ինչպես հաղորդում է Euronews-ը, Լիբանանի բանակը ուրբաթ օրը կանխել է ալավիտների ու սունիների բախումները Տրիպոլիում: Բախումնեը բռնկվել են հակասիրիական ցույցից անմիջապես հետո, որին դեմ հանդես եկան ալավիտները, որոնք սատարում են Բաշար Ասադին, որը նույնպես ալավիտ է:

Տրիպոլի ջոկատ մտցնելու հրամանը տվել է այցով Փարիզում գտնվող Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին: Ներկայումս զորքերը վերահսկում են փողոցներն ու սունիների ու ալավիտների համատեղ բնակության թաղամասերը:

Հյատնի է երկու կողմից վիրավորների առկայության մասին:

Լիբանանի կառավարությունը չեզոք դիրք է գրավում Սիրիայի ճգնաժամում: