11 փետրվարի 2012 - 16:24 AMT
Այսօր Լյուբով Օրլովան կդառնար 110 տարեկան

Այսօր հանրահայտ սովետական դերասանուհի Լյուբով Օրլովայի ծննդյան 110-ամյակն է: 1930-1950-ական թթ սովետական հանդիսատեսի կուռք, Ստանիսլավսկու երկու առաջին կարգի մրցանակակաիր Լ. Օրլովան ծնվել է 1902թ փետրվարի 11-ին Զվենիգորոդում:

1926թ-ին Մոսկվայի թատերական տեխնիկումն ավարտելուց հետո Օրլովան ընդունվել է ՄԳԱԹ-ի երաժշտական ստուդիայի Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երգչախումբ: 1933թ Օրլովան հանդիպել է սովետական կինոռեժիսոր Գրիգորի Ալեքսանդրովի հետ, ինչը նրա կյանքում ճակատագրական դեր է խաղացել: Օրլովան դարձել է նրա կինը և նկարահանվել նրա ֆիլմերում:

1930-ական թթ սովետական կինոյի կայացումն ու զարգացումը մեծ մասամբ կապված է Օրլովայի անվան հետ: Հենց նրա շնորհիվ է, որ այն դարձել էր արվեստի ամենահայտնի ձևը ԽՍՀՄ-ում: Նա նկարահանվել է «Վոլգա-Վոլգա», «Գարուն», «Կրկես» և այլ ֆիլմերում:

Օրլովան մահացել է քաղցկեղից 1975թ և թաղվել Նովոդեվիչյե գերեզմանատանը: