ՌԴ նախագահի թեկնածուները բողոքել են ԵԽԽՎ առաքելությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչարարական ռեսուրսի օգտագործումից, հաղորդել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Թինի Կոսքը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա հանդիպել է գրեթե բոլոր թեկնածուների հետ, Պետդումայում հանդիպումներ անցկացրել ԵԽԽվ-ում ռուսական պատվիրակության հետ:
«Զրուցակիցների մեծամասնությունը պատմել են հեռուստաբանավեճերի մասին: բոլոր թեկնածուները կարծում են, որ վարչապետի գործողություններն ավելի շատ են լուսաբանվում»,- ասել է Կոքսը: Թեկնածուները կարծում են, որ հեռուստատեսությամբ նման լուսաբանումը «նրանց անբարենպաստ դրության մեջ է դնում Վլադիմիր Պուտինի համեմատ»,- ասել է Կոքսը: