11 փետրվարի 2012 - 17:29 AMT
Ռուսաստանը ներկայումս դեմ է Սիրիայի հարցի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տեղափոխվելուն

Մոսկվան չի աջակցելու, որ Սիրիայի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, քանի դեռ որոշման բանաձևի բովանդակությունը չի հավասարակշռվել, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Մենք չենք կարող աջակցել, որ Սիրիայի հարցը տեղափոխվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա` որոշման բանաձևի նույն չհավասարակշռված բովանդակությամբ»,-շաբաթ օրը Twitter –ում գրել է Գատիլովը:

Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա են ներկայացրել Սիրիաի վերաբերյալ նոր բանաձև:

Բանաձևի քվեարկությունը հնարավոր է մյուս շաբաթվա վերջին:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ չի ստորոգրի ոչ մի փաստաթուղթ, որը ենթադրում է արտաքին ուժերի ներգրավվածություն ինչպես Սիրիայի, այնպես էլ որևէ այլ պետության գործերի:

Ասադի ռեժիմի դեմ ապստամբություննը սկսվել է 2011թ մարտին: Բախումների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցում է 6 հազարը:

Փետրվարի 4-ին Չինաստանն ու Ռուսաստանը արգելափակել են Սիրիայի վերաբերյալ հերթական բանաձևը` վետոյի իրավունքից օգտվելով: