18 սեպտեմբերի 2003 - 00:01 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՃԱԿԱՏՈՎ
Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում գործող Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը նոյեմբերի 2-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ կոչ է արել հանդես գալ միասնական ճակատով: Խորհուրդը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել այն քաղաքական ուժին, որը «ներկայություն ապահովելով երկրի օրենսդիր մարմնում կբարձրացնի եւ կհետեւի Վրաստանի հայերին հուզող խնդիրների լուծմանը»: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, խորհուրդը կհրապարակի մի շարք նախընտրական հիմնադրույթներ, որոնց լուծումն ակնկալում է ապագա խարհրդարանականներից: