12 փետրվարի 2012 - 16:12 AMT
Սիրիայում ԱՊԼ դիտորդները միջազգային կարգավիճակ կստանան

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ծրագրում է Սիրիայում իր դիտորդներին միջազգային կարգավիճակ շնորհել: Այսօր՝ փետրվարի 12-ին Լիգայի նիստում առաջին անգամ կդիտարկվի առաքելության կազմի մեջ այլ երկրների ներկայացուցիչների ընդգրկման հարցը, գրում է ՌԻԱ Նովոստին: Նման որոշման ընդունման դեպքում նախորդ առաքելության գործունեությունը փաստացիորեն կդադարեցվի: Հայտնի է նաև, որ ԱՊԼ դիտորդների նախկին ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Առայժմ հայտնի չէ, թե ով կզբաղեցնի նրա տեղը:

Սիրիայում վերջին ամիսներին չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականն ու երկրում խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել: