17 սեպտեմբերի 2003 - 23:45 AMT
«ԵԷՍ ՌՈՍԻԻ» ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ
«ԵԷՍ Ռոսիի» էներգետիկ ընկերությունը խորհրդակցություններ է վարում Հայկական ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ եւ Հայաստանի Սեւան-Հրազդան կասկադի հինգ ՀԷԿ-երի ձեռքբերման կամ կառավարման իրավունքները ստանալու վերաբերյալ, տեղեկացրել է այսօր լրագրողներին ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: Նրա խոսքերով` ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, «ԵԷՍ Ռոսիի» ընկերության պլաններում կա նաեւ որպես սեփականություն ձեռք բերել Վրաստանում խոշորագույն Ինգուրի ՀԷԿ-ը, ինչպես նաեւ Ինգուրի գետի երկայնքով մի շարք կասկադային կայաններ: ՌԱՕ «ԵԷՍ»-ը մտադիր է «առանց հապաղման Հայաստանի էներգահամակարգում իրականացնել շատ լուրջ ներդրումներ, որպեսզի ապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան»,- ասել է Չուբայսը: Մինչեւ տարեվերջ նա կայցելի Հայաստան, որպեսզի «լուծի բոլոր հարցերը»: