Փետրվարի 12-ի կեսգիշերին, ժամը 01.15-ին՝ Արարատ մարզի Դիմիտրոն գյուղի հատվածում՝ երկաթգծի ուղիներում իրար են բախվել թիվ3622 բեռնատար գնացքը և «Օպել» մակնիշի 06 OU 187 պետհամարանիշի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից և նշում, որ հանգամանքները դեռևս պարզված չեն:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր վերին Դվին գյուղի բնակիչ 1990 ծնված Վահե Մարգարյանը տեղում մահացել է: