12 փետրվարի 2012 - 16:50 AMT
Թուրք զինվորականները հարված են հասցրել Հյուսիսային Իրաքին

Թուրքիայի ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Հյուսիսային Իրաքին, որտեղ, ենթադրվում է, թաքնվում են քրդական ապստամբները, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունը: Զոհված ապստամբների մասին չի հաղորդվում:

Քրդական մարտիկները Հյուսիսային Իրաքն օգտագործում են որպես Թուրքիայի վրա հարձակվելու համար հենակետ: Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) պայքարում է Թուրքիայի տարածքում անկախ քրդական պետության ստեղծման համար: