12 փետրվարի 2012 - 17:28 AMT
Գազայի սեկտորի վրա հարձակման արդյունքում մի հոգի է զոհվել

Երեկ գիշերը Գազայի սեկտորի վրա իսրայելյան ավիագրոհի արդյունքում մի հոգի զոհվել է, և առնվազն չորսը վիրավոր են: Հիմնական հարվածը բաժին է ընկել հարավ-արևելյան շրջաններին, հաղորդում է BBC-ն:

Հրթիռային գրոհի թիրախը մարտիկներն էին, մասնավորապես՝ զենքի արտադրության կայանն ու թունելները: Տեղի բնակիչների խոսքով՝ սպանված տղամարդը ֆերմեր էր:

Իսրայելը պնդում է, որ հարձակումը պատասխան էր հրթիռային գնդակոծմանը, որին ենթարկվել են հրեական պետության հարավային տարածքները ուրբաթ գիշերը: Զոհեր չեն եղել, տուժել են միայն մի քանի տներ: Սակայն պաղեստինյան խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: