12 փետրվարի 2012 - 17:45 AMT
Եվրոպայում բողոքի հզոր ակցիաներ են անցկացվել ընդդեմ ACTA օրինգածի

Շաբաթ օրը՝ փետրվարի 11-ին մի շարք Եվրոպական երկրներում անկացվել են բողոքի ակցիաներ ընդդեմ միջազգային համաձայնագրի ACTA-ի, հաղորդում է Euronews-ը։

Սոֆիայում փողոց է դուրս եկել մի քանի հազար մարդ, հիմնականում երիտասարդության ներկայացուցիչներ։

ACTA-ի վերաբերյալ բանակցությունները, որոնք ընթանում էին ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիայի և այլ երկրների միջև 2012-ի հունվարից, երկար ժամանակ հասարակայնությունից գաղտնի էին պահվում, այնուհետև դրանց մասին տեղեկատվությունը հայտնվել է WikiLeaks կայքում:

ACTA-ն իրենից ներկայացնում է միջազգային փաստաթուղթ մտավոր սեփականության պաշտպանության մասին: Այն իրավունք է տալիս մաքսային ծառայության աշխատողներին զննել երկրի սահմանները հատող անձանց համակարգիչները, իսկ պրովայդերներին պարտավորեցնում է հաղորդել է օգտագործողների կողմից հեղինակային իրավունքները խախտելու մասին: ACTA-ի ընդունումից հրաժարվել են Լեհաստանը, ապա Չեխիան։ Այս երկու երկրներում մեծ բողոքի ակցիաներ են եղել ընդդեմ օրինագծի։

Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, Հունաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։