17 սեպտեմբերի 2003 - 19:59 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ՀԵՏ
Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) կազմկոմիտեի ղեկավար Արա Աբրահամյանը մտադիր է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ քննարկել նորաստեղծ ՀՀԿ գործունեությունը: Ինչպես այսօր Երեւանում հայտարարել է Արա Աբրահամյանը` նա մտադիր է մեկնել ԱՄՆ հաջորդ շաբաթ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում: