17 սեպտեմբերի 2003 - 19:57 AMT
ԱՄՆ ՄՏԱԴԻՐ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ կառավարությունը մտադիր է ակտիվացնել ղարբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆակս-Ադրբեջան» գործակալությունը, հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռենո Հարնիշը` հանրապետության վարչապետ Իլհամ Ալիեւի հետ նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ: Աղբյուրի համաձայն, ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը մեծ կարեւորություն ունի ԱՄՆ համար: