17 սեպտեմբերի 2003 - 19:43 AMT
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԺԱՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ
Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Ստուդենիկն այսօր ժամանել է Հայաստան` Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանը ծանոթանալու համար: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հայաստանից Ա. Ստուդենիկը կմեկնի Վրաստան, որտեղ տեղակայված են երկու ռուսաստանյան ռազմակայաններ` 12-րդը Բաթումում եւ 62-րդն Ախալքալաքում: