17 սեպտեմբերի 2003 - 19:24 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՅԱԼԹԱ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 18-ին կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ անդամ-երկրների ղեկավարների հերթական վեհաժողովին: Երկօրյա վեհաժողովի օրակարգում ընդգրկված է մոտ 70 հարց: Վեհաժողովի շրջանակներում ՀՀ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա, մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի եւ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: