17 սեպտեմբերի 2003 - 19:23 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՅԱԼԹԱՅՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 18-19 Յալթայում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Խոսելով Իլհամ Ալիեւի Մոսկվա այցելելու հնարավորության մասին` Ա.Վոլոշինը նշել է, որ «երկու երկրների փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ ֆորմալ հրավերներ չեն պահանջվում»: