C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի հեռահար հրթիռը կստեղծվի արդեն այս տարի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՌՕՈւ գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: «Ըստ էության, մենք ավարտական փուլում ենք: Կարծում եմ, 2012թ. այդ խնդիրն ամբողջությամբ կլուծվի»,-ասել է Զելինը:
«С-400-ը նոր համակարգ է, որը հակաօդային պաշտպանության հետ մեկտեղ լուծում է հակահրթիռային պաշտպանության խնդիրներ»,-ասել է գեներալը:
Ըստ Զելինի, այս տարի ՌԴ ՊՆ-ն որոշել է զենիթահրթիռային C-400 համալիրների նոր խմբաքանակը տեղակայել ծովափնյա ու սահմանամերձ շրջաններում: