13 փետրվարի 2012 - 13:35 AMT
Ստեփան Գրիգորյան. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում կարող է կրկնվել ռուսական սցենարը

Հայաստանում հնարավոր է Ռուսաստանի իրավիճակի կրկնություն խորհրդարանական ընտրություններից հետո, եթե առաջիկա ընտրություներում սխալներ թույլ տրվեն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Պետդումայի ընտրությունները կարող են օրինակ ծառայել հայերի համար: Եթե նախագահը փորձի աջակցել միայն մեկ քաղաքական ուժի, մենք ռուսականին նման իրավիճակ կունենանք»,-հայտարարել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանում շարունակվող հակակառավարական հանրահավաքները:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ թույլ տված սխալները կանդրադառնան նախագահականի ընթացքի վրա, գտնում է հայ փորձագետը:

Անդրադառնալով ռուսաստանյան այսօրվա զարգացումների ազդեցությանը Հայաստանի վրա՝ Գրիգորյանը նշել է, որ «անկասկած, Հայաստանին հարկավոր է կայուն Ռուսաստան»: