13 փետրվարի 2012 - 13:59 AMT
Suzuki-ն կստեղծի սերիական էլեկտրամոբիլներ և մոտոցիկլներ

Suzuki ավտոարտադրողը հայտարարել է բրիտանական Intelligent Energy ընկերության հետ միասին վառելիքային մարտկոցների համակարգերի մշակման և արտադրության մասին, գրում է autonews.ru-ը: Նոր համատեղ ձեռնարկությունը ստացել է SMILE FC անվանումը: SMILE FC-ում ներդրումների չափը կկազմի 50-ական տոկոս երկու ընկերությունների համար:

Նոր մարտկոցների մշակումը Intelligent Energy-ի գործունեության հիմնական ուղղություններից է: Ընկերությունն իր փորձը կկիրառի Suzuki էլեկտրամոբիլների և մոտոցիկլների համար մարտկոցներ ստեղծելու համար: