13 փետրվարի 2012 - 14:34 AMT
Բելառուսը ցանկանում է ծանոթանալ ԱԷԿ շահագործման հայկական փորձին

Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս անդամները ծանոթացել են հայկական ԱԷԿ աշխատանքի հետ: «Մենք գնում ենք ձեր հետքերով: Մենք սկսել ենք մեր Բելառուսական ԱԷԿ-ի շինարարությունը և ցանկանում էինք ձեր օրինակով ևս մեկ անգամ համոզվել, որ դա կարևոր և անհրաժեշտ գործ է: Սա ազգային անվտանգության հարց է, իսկ էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս է, և հայ ժողովուրդը միայն բարիք է ստանում»,- Երևանում հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ հայտարարել է բելառուս համանախագահ Վիկտոր Գումինսկին:

Նրա խոսքով, նրանք ցանկանում ենք Բելառուսում իրենց ընտրողներին հասցնել, որ ԱԷԿ-երն անվտանգ են և ամրապնդել նրանց կարծիքը, որ «այդ օբյեկտը կառուցելն անհրաժեշտ է, և մենք այդ ճանապարհից չենք շեղվի»: