13 փետրվարի 2012 - 14:46 AMT
Հնդկաստանում Microsoft-ի ինտերնետ-խանութն անջատվել է հաքերային հարձակումից հետո

Հնդկաստանում Microsoft ընկերության ինտերնետ-խանութն անջատվել է հաքերների հարձակումից հետո, հաղորդում է Ռոյթերսը:

Ենթադրվում է, որ հարձակումը կազմակերպվել է Evil Shadow Team չինական խմբավորման կողմից:

Microsoft-ը հաղորդել է, որ աշխատում է կայքի հասանելիությունը վերականգնելու վրա: