13 փետրվարի 2012 - 14:48 AMT
Թուրքական ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռներ առաքել Ադրբեջան

Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է Ադրբեջան առաքել ռեակտիվ հրթիռներ` Ադրբեջանի ԶՈւ պատվերով: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, առաջին խոշոր խմբաքանակի առաքումն արդեն սկսվել է: Ընկերությունը պատվերով տարբեր տրամաչափի հրթիռներ կառաքի, պայմանագրի արժեքի ու իրագործման ժամկետների մասին չի հաղորդվում:

Ըստ Ադրբեջանի պաշտոնյաների, ապագայում նախատեսվում է ROKETSAN սարքերի համատեղ արտադրություն՝ 122 մմ տրամաչափի հրթիռների համար: