Թեհրանը չի ների արաբական երկրներին աջակցությունը ամերիկյան դավադրությանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Ինչպես հայտնում են Իրանի ԶԼՄ-ները, Ալի Լարիջանին հայտարարել է, որ պաշտոնական Իրանը «խորհուրդ է տալիս տարածաշրջանի երկներին, որոնք նախկինում հանդես էին գալիս Սադդամ Հուսյենի կողմից, իսկ այժմ սատարում են ԱՄՆ-ին իրանական ժողովրդի դեմ դավադրությունում, հրաժարվել նման տիպի գործողություններից:
«Եթե մեր երկրի դեմ նոր դավեր նյութեն, հետևանքները կանդրադառնան ողջ տարածաշրջանի վրա»,-հավելել է նա:
Լարիջանին նկատի ուներ այն շռայլ ֆինանսական օգնությունն ու քաղաքական աջակցությունը, որոնք Պարսից ծոցի պետությունները՝ Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան տրամադրում էին Իրաքի ռեժիմին Իրանի դեմ երկրորդ պատերազմում՝ 1980-1988թթ.: