13 փետրվարի 2012 - 15:55 AMT
Վրաստանում հայ վարորդը կանխել է մահափորձը Իսրայելի դեսպանի դեմ

Վրաստանի ոստիկանությունը վանասազերծել է Իսրայելի դեսպան Իցխակ Հերբերգի անձնական վարորդի ավտոմեքենայի տակ ամրացված նռնակը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Դեսպանի վարորդը՝ Ռոման Խաչատուրյանը նկատել է ավտոմեքենայի տակ ամրացված սև փաթեթը: Նա շտապ ահազանգել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին սակրավորներին է կանչել: Փաթեթում հայտնաբերվել է նռնակ, որը վնասազերծվել է: Այժմ հատուկ ծառայությունները տեղափոխել են ավտոմեքենան հատուկ կայանատեղի, որտեղ այն կուսումնասիրեն քրեագետները:

Իսրայելի դեսպանատունը դեռ հայտարարություն չի արել: