13 փետրվարի 2012 - 20:36 AMT
ԶԼՄ. Իրանական միջուկային օբյեկտը շուտով կաշխատի ողջ հզորությամբ

Ֆորդուում գտնվող Իրանի ուրանի հարստացման միջուկային օբյեկտը մի քանի օրից կսկսի ամբողջ հզորությամբ գործել, հաղորդում է MehrNews-ը:

Այս տարվա հունվարին Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին հաղորդել է, որ Ֆորդուի միջուկային կենտրոնը շուտով կհանձնվի շահագործման: