13 փետրվարի 2012 - 20:43 AMT
Լավրովը կոչ է արել լիովին բացառել Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական միջոցները

Մոսկվան կոչ է անում լիովին բացառել Իրանի միջուկային խնդրի լուծման ռազմական միջոցները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄԷ ԱԳՆ ղեկավար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալե-Նախայանի հետ հանդիպման արդյունքում: «Մեզ հուզում է Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը: Դրա լուծումը կարող է բացառապես խաղաղ լինել»,- ասել է Լավրովը: