13 փետրվարի 2012 - 20:45 AMT
Ռուս խաղաղապահները կարող են մեկնել Սիրիա

«Եթե հաջողվի պայմանավորվել Դամասկոսի հետ, ռուս խաղաղապահները կկարողանան մասնակցել ՄԱԿ-ի առաքելությանը»,-«Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում հայտնել է ԱԳ փոխնախարար Միխաիլ Բոգդանովը:

Ինչպես ընդգծել է փոխնախարարը այժմ Մոսկվան իր գործընկերների հետ խորհրդատվություն է անցկացնում սիրիական հարցի շուրջ: «Գլխավոր նպատակն է Դամասկոսին օգնել դուրս գալ ճգնաժամից»,-հավելել է նա:

Ավելի վաղ Լավրորվը հայտարարել էր, որ Սիրիայում արտասահմանյան խաղաղապահ ուժերի գործունեությունը հնարավոր է համապատասխան պայմանների պահպանման դեպքում:

Պաշտոնական Դամասկոսըՙ մինչև Լավրովի հայտարարությունըՙ մերժել էր Լիգայի նախաձեռնությունը և այն կոչել երկրի ներքին կյանքի խառնվելու փորձ: