14 փետրվարի 2012 - 09:23 AMT
Վարշավայի ЕURO-2012-ի մրցադաշտի դարպասների բարձրությունը չի համապատասխանում ստանդարտներին

Վարշավայում ЕURO-2012-ն ընդունող մարզադաշտի դարպասները չեն համապատասխանում ֆուտբոլի կանոններին:

«Հյուսիսիային դարպասները չափազանց խորն են մխրճված հողի մեջ, ինչի պատճառով դրանք 2սմ-ով ցածր են նախատեսված 2մ 44սմ-ից»,-հայտարարել է Միրոսլավ Ստարչեսկին:

Նա ըդգծել է նաև, որ Ազգային մարզադաշտի պահեստայինների նստարանին կարող է տեղավորվել 12 մարդ` նախատեսված 16-ի փոխարեն:

Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել միայն հունվարի 29-ին` մի քանի ամիս ուշացումով, հայտնում Է ՌԻԱ Նովոստին: