15 սեպտեմբերի 2003 - 23:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՊՀ-Ն ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԱՊՀ անդամ-երկրների ներգրավման անհրաժեշտությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը, այսօր Բաքվում լրագրողներին հաղորդել Է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: «Մենք բանակցում ենք կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի կարգավիճակը ԱՊՀ կարգավիճակից բարձր է: Բացի այդ, բանակցությունները մի քանի ուղղություններով կլինեն անարդյունավետ, այդ պատճառով մենք սահմանափակվում ենք Մինսկի խմբով եւ մտադիր չենք կարգավորման գործընթացում ներգրավել ԱՊՀ-ն»,-ասել է Վ.Գուլիեւը: