15 սեպտեմբերի 2003 - 23:27 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի բնակիչները փակել են ավտոճանապարհը դեպի Հայաստան: Նրանք պահանջում են վերսկսել էլեկտրաէներգիայի մատակարարումը շրջանին, որը դադարեցվել էր վճարումների հավաքագրման ցածր մակարդակի պատճառով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, ճանապարհի շրջափակմանը, հիմնականում, մասնակցում են Վրաստանում բնակվող ադրբեջանցիները: Բողոքի ակցիայի արդյունքում հայ-վրացական սահմանից 14 կմ այն կողմ մի քանի կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանում է առաջացել: