14 փետրվարի 2012 - 11:21 AMT
Հյուսթոնի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 18-հազարանոց մարզական կենտրոնում

Շաբաթ օրը մահացած հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դին տեղափոխվել է ԱՄՆ Արևելյան ափի Նյու Ջերսի քաղաք: Ինչպես ակնկալվում է, քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 18-հազարանոց մարզական կենտրոնում իր հայրենի Նյուարքում:

Վեց անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհին վախճանվեց 48 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում ԱՄՆ այդ ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնման 54-րդ արարողության նախօրեին:

Նրա հյուրանոցային համարում մի քանի տուփ դեղ է հայտնաբերվել, որը դուրս է գրվում միայն դեղատոմսով:

Որոշվել է դեռևս չհրապարակել դիահերձման արդյունքները: