14 փետրվարի 2012 - 12:13 AMT
Ահմեդ Դավութօղլուն և Հիլարի Քլինթոնը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը երեքշաբթի քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները, հայտնում է Anadolu գործակալությունը:

Դավութօղլուի խոսքով, նման քննարկումները կարող են ամրացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև կայունությունը Հարավային Կովկասում: