14 փետրվարի 2012 - 13:27 AMT
Մայքլ Բեյը մտադիր է նկարահանել «Տրանսֆորմերների» չորրորդ սերիան

Պրոդյուսեր Լորենցո դի Բոնավենտուրան հայտարարել է, որ «Տրանսֆորմերների» չորրորդ սերիան կնկարահանի Մայքլ Բեյը, որն աշխատել է նաև նախորդ երեք ֆիլմերի վրա: Այս մասին ասվում է Collider կայքում:

Այսօրվա դրությամբ այդ շարքի վերջին ֆիլմը «Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ կողմը» ֆիլմն է: Այն էկրան է բարձրացել 2011թ. հունիսին: Ըստ BoxOfficeMojo կայքի, այն վաստակել է 1,1 մլրդ դոլար: Արդյունքում «Տրանսֆորմերներ 3»-ը դարձել է ոչ միայն 2011թ. ամենաշատ գումար վաստակած ֆիլմերից մեկը (նրանից առաջ է անցել միայն Հարրի Փոթերի մասին վերջին ֆիլմը), այլ նաև չորրորդ տեղն է գրավել բոլոր ժամանակների ամենահաջող կինոնախագծերի շարքում:

«Տրանսֆորմերների» չորրորդ սերիան էկրան կբարձրանա 2014թ. հունիսի 29-ին: