14 փետրվարի 2012 - 13:57 AMT
Նիկոլայ Մակարով. Իրանի շուրջ զարգացումներ կարող են լինել ամռանը

ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը գտնում է, որ Իրանի շուրջ, որին Արևմուտքը մեղադրում է միջուկայի զենք մշակելու մեջ, զարգացումներ կարող են լինել ամռանը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Իրանն, անշուշտ, ցավոտ տեղն է: Հավանաբար, նրա վերաբերյալ որոշում կկայացվի մինչև ամառ»,-ասել է նա: Գեներալը հստակեցրել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրանում վերլուծում է ՌԴ ՊՆ իրավիճակային կենտրոնը: