14 փետրվարի 2012 - 14:17 AMT
Կարեն Քոչարյան. Ընտրողները «կգցեն» ՕԵԿ-ին, ինչպես նա «գցեց» ընտրողներին 2008-ին

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը իր հնարավորությունների ու ռեսուրսների ներածի չափով ընտրակաշառք կկիրառեն, գտնում է քաղաքական տեխնոլոգիաների գծով փորձագետ Կարեն Քոչարյանը:

Լրագրողների հետ հանդիպմանը նա հեգնանքով նշել է, որ «Օրինաց երկիրը» այն միակ կուսակցությունը կլինի, որի օգտին չեն քվեարկի նույնիսկ եթե դրա դիմաց փող վերցնեն: «Ընտրողները «կգցեն» ՕԵԿ-ին, ինչպես նա «գցեց» նրանց 2008-ին»,-ասել է նա:

Քոչարյանը նաև հորդորել է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ՕԵԿ երկու ներկայացուցիչները պարտություն կրեցին Շիրակի մարզում, որն ավանդաբար համարվում էր կուսակցության հենակետերից մեկը:

Իր հերթին քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՕԵԿ-ն անվանեց «մեռած կուսակցություն», նշելով, որ այն չի անցնի խորհրդարան:

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որը մասնակցել է 2008թ. նախագահական ընտրություններին որպես ընդդիմադիր թեկնածու և երրորդն էր հավաքած ձայների քանակով, ընտրություններից հետո սատարեց Սերժ Սարգսյանին, իսկ կուսակցությունը մտավ կոալիցիայի մեջ: Դրանից հետո ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Արթուր Բաղդասարյանը հենց սկզբից «ծախվել էր» իշխանություններին և միայն «ընդդիմադիրի» դեր էր տանում: