Հարավային Կորեայի մայրաքաղաքում գտնվող «Ինչխոն» օդանավակայանը լավագույնն է ճանչվել աշխարհում: «Ինչխոնը» լավագույնն է նաև տարեկան 25-40 մլն ուղևոր թողունակությամբ օդանավակայանների թվում:
Նման եզրակացության է եկել Օդանավակայանների միջազգային խորհուրդը իր տարեկան զեկույցում: Անցած տարվա աշնանը The Guide to Sleeping in Airports պորտալը կազմել էր օդանավակայանների վարկանիշը, որտեղ կարելի է քնել՝ սպասելով հետաձգված չվերթին: «Ոսկե բարձին» արժանացավ Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»: