14 փետրվարի 2012 - 16:30 AMT
Ռուսաստանի ՌՕՈՒ դադարեցրել են Սու-24 ճակատային ռմբարկուների թռիչքները

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Սու-24 ճակատային ռմբարկուների թռիչքները 2012-ի փետրվարի 13-ին նման ինքնաթիռի վթարի հետաքննության հետ կապված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ՊՆ աղբյուրը:

Սու-24 ռմբարկուն կործանվել է 2012-ի փետրվարի 13-ին Կուրգանյան շրջանում: Ինքնաթիռի անձնակազմը կարողացել է կատապուլտով դուրս թռչել: