14 փետրվարի 2012 - 16:37 AMT
Ուկրաինայում հայտարարում են, որ զենք չեն առաքում Թբիլիսի

Ուկրաինայի Արտահանման վերահսկողության պետական ծառայությունը հերքել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեի հայտարարությունն այն մասին, որ Կիևն իբր շարունակում է զենք մատակարարել Թբիլիսի: Ինչպես հայտնել են Ուկրինֆորմ գործակալությանն Արտահանման վերահսկողության պետական ծառայությունից, արտահանողները շուրջ երկու տարի չեն դիմել գերատեսչություն Վրաստան զենք առաքելու թույլտվություն ստանալու համար: « Շուրջ երկու տարի Ուկրաինայի և Վրաստանի միջև չկա համագործակցություն ռազմական և հատուկ նշանակության ապրանքներ տրամադրելու ոլորտում»,- ասել է «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերության ներկայացուցիչը:

Այն մասին, որ Կիևն իբր զենք է առաքում վրացի զինվորականներին, Բարամիձեն հայտարարել է փետրվարի 10-ին «Զերկալո Նեդելի» թերթին տված հարցազրույցում: