Փետրվարի 14-ին հաքերները DDoS հարձակման միջոցով արգելափակել են ամերիկյան Nasdaq բորսայի կայքը, սակայն կոտրել կայքը նրանց չի հաջողվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Երկար ժամանակ www.nasdaq.com կայքում հասանելի էր միայն բորսայի լոգոտիպով բանները, իսկ ավելի ուշ ռեսուրսը դադարեց արձագանքել հարցումներին:
Բաժենտոմսերի սակարկության վրա կայքի խափանումը չի ազդել: Բորսայում չեն կարողացել մեկնաբանել, թե ինչպես կայքը կարող է լիովին վերականգնվել: