15 փետրվարի 2012 - 10:37 AMT
«Երկիր». Սերգո Երիցյանը կմասնակցի Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին

Մարտի 13-ին կկայանա Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը, որի մասին հայտարարվել է դեռ փետրվարի 8-ին: 2010-ի փետրվարից ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով այդ պաշտոնը զբաղեցնում է Սերգո Երիցյանը: «Երկիր» օրաթերթի հետ զրույցում Երիցյանը նշել է, որ առաջիկա մրցույթին ինքն առաջադրելու է իր թեկնածությունը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: