15 փետրվարի 2012 - 12:10 AMT
Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառում, որ կլքի «Ռեալը», եթե նրա աշխատավարձը չբարձրացնեն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանում Ռոնալդուն դժգոհ է մադրիդցիների հետ իր պամանագրի ֆինանսական պայմաններից և սեզոնի ավարտին պահանջում է ավելացնել իր աշխատավարձը:

2009-ին ակումբի հետ ստորագրած պայմանագրում կա կետ, որի համաձայն Ռոնալդուն պետք է լինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Բայց անցած ամառ Սամյուել Էտո’Оի տեղափոխվելուց հետո Մախաչկալայի «Անժի», Ռոնալդուն դարձավ ցուցակում երկրորդը:

«Թագավորական ակումբի» մերժումի դեպքում Ռոնալդուն չի բացառում, որ կլքի Ժոզե Մաուրինյոյի թիմը: Մինչև 2015-ը գործող պայմանագրի համաձայն, Պորտուգալիայի հավաքականի ավագը Մադրիդում սեզոնի համար ստանում է 13 մլն եվրո, իսկ Էտո’Оի աշխատավարձը «Անժիում» կազմում է 20 մլն դոլար: