Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն կրկին առաջ է քաշել Սիրիայում հումանիտար միջանցքի ստեղծման գաղափարը և հուսով է ստանալ ՄԱԿ ԱԽ աջակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ես գտնում եմ, որ այդ գաղափարը, որը թույլ կտա ՈԿԿ-ներին թափանցեկլ սկանդալային սպանությունների գոտիներ, պետք է ընդունի ԱԽ-ն»,-ասել է Ժյուպեն France Info ռադիոկայանի եթերում: Առաջին անգամ այդ գաղափարով նա հանդես է եկել նախորդ տարվա նոյեմբերին:
ՄԱԿ-ը հայտարարել է Սիրիայում զոհերի մասին վերջին տվյալները: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյի, նախորդ տարվա մարտից երկրում զոհվել է 5,4 հազար մարդ: --ԿԱ-
Ալեն Ժյուպեն կրկին առաջ է քաշել Սիրիայում հումանիտար միջանցքի ստեղծման գաղափարը