15 փետրվարի 2012 - 12:49 AMT
BitTorrent-ի ստեղծողը փորձարկում է նոր տեխնոլոգիա, որը նման է ինտերնետ-հեռուստատեսությանը

Ժամանակակից տորենտ-թրեքերների հիմնադիր, BitTorrent-ի ստեղծող Բրեմ Քոենը ձեռնամուխ է եղել նոր տեխնոլոգիայի թեստավորման՝ «կենդանի հեռարձակում» ռեժիմում օգտագործողներին վիդեոկոնտենտ տրամադրելու համար, հաղորդում է TechChrunch-ը: Տեխնոլոգիան ստացել է BitTorrent Live անվանումը:

Նրա խոսքով, հեռարձակումը կլինի տորենտ-թրեքերներում ֆայլերի նման. ոչ թե մեկ կենտրոնական կետից, այլ օգտագործողները միմյան կփոխանցեն Live ռեժիմով:

Բրեմ Քոենը նշում է, որ նրա տեխնոլոգիայով տեսագրություն հեռարձակելն ավելի քիչ կարժենա, քան արբանյակային հեռուստատեսությամբ, և օգտագործողներից չի պահանջվի լրացուցիչ սարքավորման տեղադրում: Դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի տեխնոլոգիայի զանգվածային օգտագործումը: