11 սեպտեմբերի 2003 - 19:41 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ադրբեջանի նախագահի թեկնածու, երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր լուծումը կստանա մոտակա մի քանի տարիների ընթացքում: Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Բաքվի համբերությունը կհատի: «Բաքուն կարող է համաձայնել խաղաղ պայմանագիր կնքել Երեւանի հետ միայն Ադրբեջանի տարաքծային ամբողջականության վերականգնման, ադրբեջանական հողերից հայկական զինված ուժերի դուրս բերման եւ փախստականների վերադարձի սկզբունքները պահպանելու դեպքում»,- հայտարարել է նա իր նախընտրական ելույթում տեղի հեռուստատեսությամբ: Ալիեւ-կրտսերի խոսքերով, ադրբեջանական կողմը հույսը չի կորցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «առաջիկայում գործելով ավելի ակտիվ, կկարողանա իր դերն ունենալ հակամարտության կարգավորման գործում»: Ընդ որում նա նշել է, որ հրադադարի ռեժիմը հակամարտող կողմերի միջեւ «շատ հաջողություններ է բերել» Ադրբեջանին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: