Իրանի Մաշհադ քաղաքում շարունակվում է շախմատի Ferdowsi երկրորդ միջազգային առաջնությունը:
5 տուրերից հետո հայ գրոսմայստեր Արման Փաշիկյանը վաստակել է 5 միավոր և Մորթեզա Մահջուբի (Իրան) հետ կիսում է 1-2-րդ տեղերը: 6-րդ տուրում շախմատիստները միմյանց հետ կչափեն իրենց ուժերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լևոն Բաբուջյանը 4 միավոր է վաստակել և 5-րդ տեղում է, հաջորդ տուրում նա կհանդիպի Համիդ Դեհանիի (Իրան) հետ:
Փաշիկյանի կինը` Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Կուրսովան նույնպես վստահ ելույթ է ունենում իրանական մրցաշարում: Հայաստանի չեմպիոնուհին կանանց մրցաշարում 4 տուրերից հետո 3,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Հաջորդ տուրում նա կխաղա Սարասադաթ Հադեմալշարիեհի (Իրան) հետ, որը երկրորդ տեղում է: