15 փետրվարի 2012 - 14:02 AMT
ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկում են ռազմական համագործակցությունը, գուցե նաև Իրանի ապագան

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Ջեյմս Մատիսը Թուրքիայում հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզելի հետ: Առանձին ԶԼՄ-ներն ենթադրում են, որ բանակցությունների հիմնական թեման կարող է լինել իրավիճակը Իրանի շուրջ:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային իրավիճկը:-