11 սեպտեմբերի 2003 - 18:42 AMT
ԹՈՒՐՔ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՉԻ ՇՈՇԱՓՈՒՄ ԵՐԿՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Թուրք բանվորների մասնակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան շենքի կառուցմանը չի շոշափում մեր երկրի ազգային շահերը: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, դա ընդամենը շինարարության հարց է, եւ ամերիկացիներն իրենք են որոշում, թե ում հրավիրել իրենց դեսպանատան շենքի շինարարության համար: