ԱՄՆ կառավարությունը համաձայնվել է 350 հազար դոլար վճարել 11 ներգաղթյալներին, ովքեր հայց են ներկայացրել իրենց իրավունքները խախտելու մասին ներգաղթի ծառայության ստուգման ընթացքում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Բացի դրանից, դադարեցվելու է հայցը ներկայացրածների արտաքսման գործընթացը:Միաժամանակ ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջոցները վճարելու շնորհիվ ԱՄՆ կառավարությունը ձգտում է խուսափել դատական գործընթացի վրա հետագա ծախսերից, բայց իր պատասխանատվությունը չի ընդունում: