15 փետրվարի 2012 - 15:07 AMT
Սելիմի լեռնանցքում և Ապարանում` Նիգավանից մինչև Միրաք բուք է

Փետրվարի 15-ի` ժամը 14.00-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Սելիմի լեռնանցքում և Ապարանում` Նիգավանից մինչև Միրաք բուք է:

Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: